Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խաղաղ ըմբոստությունից հետո հայերը կառավարության փոփոխության հույս ունեն». Washington Post

14:05, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Խաղաղ ըմբոստությունից հետո հայերը կառավարության փոփոխության հույս ունեն». Washington Post

Խաղաղ ըմբոստությունից հետո հայերը կառավարության փոփոխության հույս ունեն, գրում է Washington Post-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանում մոտ 2 շաբաթ բողոքի ցույցեր անցկացվեցին՝ ընդդեմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության, ով ցանկանում էր մնալ իշխանության ղեկին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ, որը ձեռնտու էր Սարգսյանին և տասնամյակներով Ռուսաստանի կողմից աջակցվող իշխող էլիտայի ներկայացուցիչներին:

Հոդվածագրի կարծիքով՝ Ռուսաստանը Սարգսյանի հրաժարականը «թույլ» մեկնաբանեց: «Կրեմլի համար դա հազվադեպ դեպք էր, երբ հարևան երկրներից մեկը հակաժողովրդավարական գործողություններ է իրականացնում»,- գրում է WP-ի լրագրող Ֆերիս Ռոթմանը:

Պարբերականը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը բարեկամական հարաբերություն է ցանկանում Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետ: Սակայն շատերն, ինչպես գրում է պարբերականը, չեն վստահում Մոսկվային և ասում են, որ Ռուսաստանը, հնարավոր է, նախընտրում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:

8625 | 3
Facebook