Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ժողովրդի թեկնածուն ո՞րն է». Կարեն Կարապետյան

10:55, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Ժողովրդի թեկնածուն ո՞րն է». Կարեն Կարապետյան

«Ժողովրդի թեկնածուն ո՞րն է: Ո՞նց չափենք, մեկն ուզում է Նիկոլ Փաշինյանին, մյուսը՝ մեկ այլին: Եկեք անենք ԱԺ արտահերթ ընտրություններ, իրենք էլ թող ներկայացնեն իրենց թեկնածուին: Ժողովուրդը կընտրի՞, լավ, մեկ այլ թեկնածուի կընտրի՞, բարի»,- լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է, որ պետք է այս ընտրական համակարգը փոխվի ու ըստ այդմ արտահերթ ընտրություն կազմակերպվեն, ասաց. «Դրա համար էլ ասում եմ՝ եկեք հավաքվենք, զրուցենք, նստենք սեղանի շուրջ:

Թող բոլոր քաղաքական ուժերը որոշեն՝ ինչպե՞ս ենք անում արտահերթ ընտրություններն, ի՞նչն ենք փոխում: Չի կարելի ուլտիմատումով ասել՝ սա չպիտի լինի, նա չպիտի լինի, ինչպես Փաշինյանն է ասում: Գուցե նրան, ում Նիկոլը չի սիրում, մյուսը սիրո՞ւմ է: Մենք ինչի՞ն ենք ուզում գնալ՝ դիկտատուրայի՞, եկեք ընտրություն անենք, հասկանանք՝ ումն են ուզում»,- եզրափակեց նա:

| | |
23987 | 10
Facebook