Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին

23:25, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասօր հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության մասին՝ չնշելով սակայն Ցեղասպանություն եզրույթը: «Ապրիլի 24-ին մենք նշում ենք Մեծ Եղեռնը` 20-րդ դարի ամենադաժան զանգվածային վայրագություններից մեկը, որի ժամանակ Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղահանվել և սպանվել են 1.5 միլոն հայեր:

Մենք հիշում ենք 1915 թվականի սարսափելի դեպքերը և սգում ենք կործանված կյանքերի և տառապյալների համար:

Մենք ճանաչում ենք այն մարդկանց խիզախությունն, ովքեր ձգտում էին վերացնել այդ բռնությունները և նրանց, ովքեր իրենց ներդրում են ունեցել վերապրածների օգնության և համայնքների վերակառուցման մեջ, այդ թվում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի, ով ձգտում էր վերջ տալ բռնությանն, իսկ այնուհետ միջոցներ ձեռնարկեց հայ ժողովրդին օգնելու համար: Հայ ժողովդր տոկուն ներկայացուցիչներից շատերը նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում ևիրենց լուման են ունեցել մեր երկրի զարգացման հարցում:

Մենք նաև մտածում ենք այս վայրագությունների կրկնությունը բացառելու մեր հանձնառության մասին»:

36743 | 1
Facebook