Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջինն ինչ արեցի՝ բեղերս թրաշեցի». Հայկ Մարության

19:40, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Առաջինն ինչ արեցի՝ բեղերս թրաշեցի». Հայկ Մարության

«Այստեղ հավաքված է մեկ ընտանիք: Ինչ սկսել ենք պրոցեսը, որ ճիշտն ասեմ՝ կատակ անելս չէր գալիս, բայց էսօր առաջինը որ արեցի, գնացի տուն ու բեղերս թրաշեցի»,- Հանրապետության հրապարակում ընթացող լեփ-լեցուն հանրահավաքի ժամանակ ասաց դերասան Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ով ի սկզբանե հավատաց հաղթանակին, սկսեց պայքարը, շարունակեց իր թիմի հետ մասին ու ավարտեցինք բոլորս: «Հետոն լավ ա լինելու, սա սկիզբն է իսկական ճանապարհի, որը բերելու է նրան, որ ունենանք ամենաուժեղ Հայաստանը: Մենք մեծ անելիքներ ունենք ու համոզված եմ, որ կանենք դա ամեն մեկս մեր տեղում. սա ճանապարհի սկիզբն է ու լավ ճանապարհի սկիզբը: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե ժողովուրդն այսպես բաց ձեռքերով կարողացավ տանի այսպիսի հիանալի հաղթանակ, ապա թող մեր հարևան պետությունը հասկանա, որ եթե հանկարծ զենք վերցնի՝ ինչ է անելու: Թող մտքներով չանցնի՝ էս կողմ նայի»,- ասաց Մարությանը: Այս խոսերից հետո հավաքվածները վանկարկեցին՝ Ազատ, անկախ Արցախ:

«Առաջինն ինչ արեցի՝ բեղերս թրաշեցի». Հայկ Մարության
«Առաջինն ինչ արեցի՝ բեղերս թրաշեցի». Հայկ Մարության
«Առաջինն ինչ արեցի՝ բեղերս թրաշեցի». Հայկ Մարության
12967 | 2
Facebook