ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում Լևոն Ալթունյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Արտեմ Ասատրյանին, Սփյուռքի նախարարի պաշտոնում Հրանուշ Հակոբյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում Աշոտ Մանուկյանին վերանշանակելու մասին: