Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանին ոստիկանության Սևանի բաժնից տարել են». փաստաբան

09:30, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Փաշինյանին ոստիկանության Սևանի բաժնից տարել են». փաստաբան

«Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են՝ օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ո՞ւր է հարցին՝ պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ:
     Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի փաստաբան Ռուստամ Բադասյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է:

7768 | 1
Facebook