Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Կարապետյանի հայտարարությունը

13:35, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Կարեն Կարապետյանի հայտարարությունը

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Երևանում ստեղծված իրավիճակին:

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։

Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսևորեն զգոնություն և սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

8383 | 5
Facebook