Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սերժ Սարգսյանն ինքն իրեն վարչապետ է հռչակել». The Economist

14:30, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանն ինքն իրեն վարչապետ է հռչակել». The Economist

Բրիտանական The Economist պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում այս օրերին անցկացվող՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված բողոքի ցույցերի վերաբերյալ:

Պարբերականը նշում է, որ Երևանում շուրջ 10 հազար ցուցարար է հավաքվել, նրանք վանկարկում են՝ «Մերժի՛ր Սերժին», իսկ ոստիկանությունը փորձում է ցրել նրանց:

2015թ. դեկտեմբերին սահմանադրական փոփոխություններից հետո, ինչպես նկատում է պարբերականը, վարչապետի լիազորություններն ընդլայնվել են:

«Պարոն Սարգսյանը պնդում է, որ խորհրդարանական համակարգը կուժեղացնի ժողովրդավարությունը: Սակայն հայերի համար դա անհասկանալի է»,- ասվում է The Economist-ի հոդվածում:

Հոդվածում նշվում է նաև երկրի տնտեսական վիճակի մասին, որը կախված է Ռուսաստանից, իսկ գործազրկությունը կազմում է 20%, բացի այդ, փակ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները:

«Հայաստանում օլիգարխաներն են վերահսկում հիմնական ոլորտները, նրանց թվում՝ պարոն Սարգսյանը»,- ընդգծում է The Economist-ը:

9018 | 0
Facebook