Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ցույցի մասնակիցները, ովքեր վերջին մի քանի ժամը հանգստանում էին Երևանի քաղաքապետարանի մերձակա այգում, պատրաստվում են շարունակել իրենց գործողությունները:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հավաքվելու են Հանրապետության հրապարակում. տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի Կառավարության առաջին նիստը, որի ժամը տեղափոխվել էր: