ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ցանկանում եմ հատուկ նշել ձեր անձնական ավանդը հայ-ռուսական դաշնակցային, գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր բնագավառներում հեռանկարային համատեղ նախագծերի առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սերժ Սարգսյանին մինչ այժմ շնորհավորել են ՌԴ նախագահն ու Վրաստանի վարչապետը: