Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Al Jazeera-ի անդրադարձը՝ հայաստանյան իրադարձություններին

17:30, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
Al Jazeera-ի անդրադարձը՝ հայաստանյան իրադարձություններին

Արաբական հեղինակավոր Al Jazeera կայքը ևս անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին:

Կայքը հիշեցնում է, որ երեկ Հայաստանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում ընտրեց երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ում դեմ ցույցեր են կազմակերպվել մայրաքաղաք Երևանում: Նրան ընտրել են 77-17 ձայների հարաբերակցությամբ, ասվում է կայքում:

«Սարգսյանը նախագահում էր արդեն 10 տարի, և մեկ շաբաթ առաջ նրա նախագահության ժամկետը լրացավ: Սակայն Հայաստանը նոր Սահմանադրություն ունի, և նա վարչապետի պաշտոնում կարող է պահպանել իր իշխանությունը»,- գրում է կայքը:

Բացի այդ, արաբական կայքը հաղորդում է, որ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «թավշյա հեղափոխության» մասին և ցուցարարներին կոչ արել շրջափակել կենտրոնական փողոցներն ու պետական կառույցների շենքերը:

8540 | 2
Facebook