Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդեպի ապագա ղեկավարը գաղտնի մեկնել է Հյուսիսային Կորեա

11:05, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
Պետդեպի ապագա ղեկավարը գաղտնի մեկնել է Հյուսիսային Կորեա

ԱՄՆ ԿՀՎ (կենտրոնական հետախուզական վարչություն) նախկին ղեկավար Մայքլ Փոմփեոն անցած հանգստյան օրերին գաղտնիության պայմաններում մեկնել է Հյուսիսային Կորեա և հանդիպել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Նշվում է, որ այցն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման կազմակերպման շրջանակներում էր: Նախագահ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում Հյուսիսային Կորեայում, սակայն չէր հստակեցրել, թե ով է ներկայացնում ԱՄՆ-ն:

Նշենք, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերին հայտնի էր, որ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնին կփոխարիի ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր Կիմ Չեն Ինի հետ հանդիպման 5 հնարավոր վայրի մասին:

8597 | 0
Facebook