Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես էլ ունեցա սեփական տուն Երևանում». Սերժ Սարգսյան

13:40, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Ես էլ ունեցա սեփական տուն Երևանում». Սերժ Սարգսյան

Մինչ այս պահը ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցեր են ուղղում ՀՀԿ խմբակցության պատգամավորները, որոնց բարձրացրած թեմաները վերաբերում են բացառապես Սահմանադրությանն, Արցախյան հիմնախնդրին, ոչ մի խոսք և արձագանք Երևանում ընթացող բազմահազար ցույցերի մասին:

«Ելք»-ից Արտակ Զեյնալյանը քիչ առաջ հարց ուղղեց 2017-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կեղծվել են, որի վառ արտահայտումներից են նաև այսօրվա քաղաքացիների բողոքի ցույցերը: Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել ընտրաձայները գնելու միջոցով, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են: Եթե համատարած կաշառք բաժանվեր, ժամանակակից պայմաններում, երբ, շատ ներողություն ոչ ճիշտ ձևակերպելու համար, ամեն գործիք հիմա նկարում է, քաղհասարակության ներկայացուցիչներն, ընդդիմությունը բազմաթիվ տեսագրություններով ուղղակի հեղեղած կլինեին համացանցն ու միջազգային դիտորդներին: Չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, որ բարեգործություն անվան տակ եղած լինեն նման բաներ, բայց դրանք այն դեպքերը չեն, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Սերժ Սարգսյանը: Խոսելով իրեն հատկացված առանձատան մասին՝ վարչապետի թեկնածուն հայտարարեց. «Այս շենքում է օրենքն ընդունվել, ու դրանից օգտվել են նախորդ երկու նախագահները, ես էլ: Եթե օրենքով չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, բայց եթե հասնում է, կարծում եմ՝ պետք է շնորհավորեք ինձ, բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»,- նշեց Սարգսյանը:

7710 | 5
Facebook