Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է Սիրիայում ամերիկյան զորքերը փոխարինել արաբական զորքերով. WSJ

15:30, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Թրամփը մտադիր է Սիրիայում ամերիկյան զորքերը փոխարինել արաբական զորքերով. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Սիրիայում ամերիկյան ռազմական ուժերը փոխարինել արաբական երկրների զինծառայողներով, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:

Պարբերականի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության հարցով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնակատարի հետ, որպեսզի տեղեկանա, թե արդյոք Կահիրեն կցանկանա միանալ այդ ծրագրի իրականացմանը:

Պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը դիմել է նաև Սաուդյան Արաբիային, Կատարին և ԱՄԷ-ին՝ խնդրելով միլիարդավոր դոլարներ տրամադրել Սիրիայի հյուսիսային հատվածի վերականգնման համար:

Պաշտոնյաների խոսքով՝ երկրի ղեկավարությունը նաև ցանկանում է, որպեսզի արաբական երկրները տարածաշրջան իրենց զինծառայողներին ուղարկեն:

Պարբերականը նշում է, որ նպատակը «Սիրիայում անվտանգության ոլորտում վակուումի առաջացումից խուսափելն է»:

8162 | 0
Facebook