Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Երևանում ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ. կան վիրավորներ

02:05, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Երևանում ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ և առկա է վառելիքի արտահոսք: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ավետիսյանի գլխավորությամբ՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև ժամանել է թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը: Հրշեջները հատուկ փրփուր են օգտագործել բենզալցակյանի վրա, քանի որ բենզինի ուժեղ արտահոսք էր սկսվել, երբ Mercedes մակնիշի 35 DN 793 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Կառլեն Բաղդասարյանը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել բենզալցակայանի կրպակի մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, Կ. Բաղդասարյանը, ավտոմեքենայի ուղևորը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին այդ պահին օգնություն է ցուցաբերել նաև Երևանի բնակիչ, 17-ամյա Էդգար Մանուկյանը, ով անցնելիս է եղել այդ պահին և նկատելով վիրավորներին՝ օգնության ձեռք է մեկնել, ինչի ժամանակ էլ վնասվածք է ստացել: Նրան նույնպես տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

| | |
1794 | 1
Ideal համակարգ