Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն խաղարկվել է 4 մեդալային հավաքածու

00:40, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն խաղարկվել է 4 մեդալային հավաքածու

Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում երեկ մեկնարկել է սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 32 երկրի մոտ 300 մարզիկ: Մրցումների առաջին օրը մեդալներ են խաղարկվել աղջիկների խոցասուսեր և տղաների թրասուսեր մրցաձևերում:

Այստեղ Հայաստանը մասնակից ուներ միայն խոցասուսեր ձևում: Մեր մարզուհիներից Էմմա Պողոսովան, նախնական փուլում տոնելով 2 հաղթանակ, դուրս եկավ 1/32-րդ եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 14:15 հաշվով զիջեց Շվեցարիան ներկայացնող Կիմ Ժասմին Բուեչին, ով հետագայում հասավ մինչև կիսաեզրափակիչ ու նվաճեց բրոնզե մեդալ: Այս ձևում Եվրոպայի չեմպիոն դարձավ Լեհ Ալեքսանդրա Զամաչովսկայան, ով եզրափակչում 11:9 հաշվով հաղթեց իտալուհի Ռոբերտա Մարզանիին: Տղաների թրասուսեր ձևում hավասարը չուներ Իտալիան ներկայացնող Դարիո Կավալիերը, ով եզրափակիչում մեծ առավելությամբ՝ 15:6 հաշվով պարտության մատնեց վրացի Նիկա Շենգելիային:

Մրցումային 2-րդ օրը խաղարկվել է մեդալների 2 հավաքածու: Աղջիկներն ուժերն են չափել ճկասուսեր, տղաները՝ խոցասուսեր ձևում: Տղաների պայքարում լավ տպավորություն թողեցին ֆրանսիացի մարզիկներն, ովքեր եզրափակիչը դարձրել էին բացառապես ֆրանսիական: Այստեղ ոսկե մեդալի համար պայքարում էին Ֆրանսիայի հավաքականի անդամներ Նելսոն Լոպես Պոուրտիերը և Գալի Այմերիկը: Համառ ու անզիջում պայքարում 15:12 հաշով հաղթեց Լոպես Պոուրտիերը՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Ի տարբերություն տղամարդկանց խոցասուսեր ձևի՝ կանանց ճկասուսերակիրների եզրափակիչն անցավ իտալուհի Մարտինա Սինգալիայի մեծ առավելությամբ, ով 15:1 հաշվով հաղթելով Ռումինիան ներկայացնող Մարիա Բոլոդոռին՝ հռչակվեց չեմպիոն: Հաղթողին ու մրցանակակիրներին պարգևատրեցին սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ օլիմպիական խաղերի քառակի, աշխարհի 10-ակի և Եվրոպայի 13-ակի չեմպիոն Ստանիսլավ Պոզնյակովը և Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
     Ապրիլի 17-ին մեդալներ կխաղարկվեն տղաների ճկասուսեր և աղջիկների թրասուսեր մրցաձևերում: Այստեղ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն՝

Ճկասուսեր տղաներ
     1. Մայքլ Հովհաննիսյան
     2. Արմեն Դալլաքյան
     3. Պարգև Ստեփանյան
     4. Հենրիկ Բալիկյան

Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն խաղարկվել է 4 մեդալային հավաքածու
Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն խաղարկվել է 4 մեդալային հավաքածու
Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն խաղարկվել է 4 մեդալային հավաքածու
Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն խաղարկվել է 4 մեդալային հավաքածու
| | |
1149 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am