Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Euronews.com-ն անդրադարձել է Երևանի ցույցերին

22:30, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
Euronews.com-ն անդրադարձել է Երևանի ցույցերին

«Երևանում անց են կացվել զանգվածային ակցիաներ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու նշանակվելու դեմ: Քաղաքական գործիչը երկրի ղեկին է արդեն 10 տարի»,- գրում է Euronews.com-ը:

Մոտ 10 հազար ցուցարար փակել է քաղաքի ճանապարհները, հաղորդվում է հանրային տրանսպորտի աշխատանքի խափանումների մասին: Ոստիկանությունը փակել է Ազգային ժողով տանող ճանապարհը: Տեղացի լրագրողները հայտնում են, որ ձայնային նռնակների պայթյունի պատճառով մի քանի ցուցարարներ ու ոստիկաններ են հոսպիտալացվել: Ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ևս հոսպիտալացվել է, հաղորդում է լրատվականը:

Աղբյուրը` euronews.com
17372 | 3
Facebook