Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ականջի հատվածում Փաշինյանը վիրավորվել է (լրացվում է)

15:37, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
Ականջի հատվածում Փաշինյանը վիրավորվել է (լրացվում է)

Նիկոլ Փաշինյանը, երբ փորձում էր ճեղքել ոստիկանական պատնեշը քաշքշուկի մեջ ընկավ: Արդյունքում փշալարերի վրա ընկած Փաշինյանը վնասվածք ստացավ ականջի ու դեմքի հատվածում:

Այս պահին Բաղրամյան պողոտան լարված է. ոստիկանական զորքերը մահակներով խփում են վահաններին, ինչին ի պատասխան, ցուցարարները պարզել են ձեռքերը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ բախում սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև. ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական պատը:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենց առաջնորդի գտնվելու վայրի մասին տեղյակ չեն: Ըստ նախնական տեղեկությունների նա հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ-ում:

Անհայտ է Արարատ Միրզոյանի, Լենա Նազարյանի գտնվելու վայրը:

8037 | 2
Facebook