Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ոստիկանությունը կոչ է անում դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը

14:25, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
Ոստիկանությունը կոչ է անում դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: «Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների և հանրության շահերի սահմանափակմանը:
     ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե գնահատի, որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:
     ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին՝ անվերապահորեն կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի կազմակերպչի պարտականությունները, մասնավորապես՝ դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

| | |
1316 | 0