Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ

12:00, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ

Ապրիլի 14-ի լուս 15-ի գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում մնացել ու գիշերել են ավելի շատ թվով մարդիկ, քան նախորդ գիշեր: Հանրահավաքի երրորդ օրվա առավոտյան հրապարակը, որով անցնում են մայրաքաղաքի համար կարևոր խաչմերուկները, շարունակվում է փակ մնալ, շատացել են վրանները, մարդկանց մի մասը քնել է նստարաններին:

Շարունակում են գործել անվճար սննդի, ջրի ու բուժօգնության տրամադրման կետերը, որոնք բացվել են՝ հասարակության հանգանակությունների շնորհիվ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին հայտնել էր, որ ապրիլի 15-ին գլխավոր հանդիպման երկու ժամ են ունենալու՝ 14:00-ին և 18:30-ին:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց-Սայաթ Նովա-Բաղրամյան փողոցների հատման հատվածում, այնուհետև հայտարարեցին, որ գիշերում ենՖրանսիայի հրապարակում։

Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
Ֆրանսիայի հրապարակ, օր երրորդ
7899 | 7
Facebook