Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ասել, թե Ռուսաստանը Սիրիային չպաշտպանեց, տեղին չէ. ՌԴ-ն դա արեց Սիրիական կառավարական զորքերի ձեռքով». Կ. Հովհաննիսյան

00:05, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
«Ասել, թե Ռուսաստանը Սիրիային չպաշտպանեց, տեղին չէ. ՌԴ-ն դա արեց Սիրիական կառավարական զորքերի ձեռքով». Կ. Հովհաննիսյան

ՌԴ-ն կամ Իրանը փաստացի չեն կարող ռազմական հարվածներ հասցնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային կամ Ֆրանսիային, քանի որ այդ պետությունները նախ ավիահարվածները չեն հասցրել ՌԴ-ին, հետո ՌԴ-ն կամ Իրանը Սիրիայում չեն կորցրել ոչ մի զինվորականի և չեն վնասվել իրենց ռազմաբազաները: Շատ է խոսվում, թե ՌԴ-ն վախեցավ և պատասխան հարվածներ չհասցրեց: Պետք է փաստեմ, որ Սիրիայում գործող ՀՕՊ-ը հենց պատասխան էր որ կար: Դամասկոսի վրա արձակվել է 110 հրթիռ, իսկ դա շատ մեծ քանակություն է, հրթիռները տեղ չեն հասել, տեղ են հասել միայն նրանք, որոնց թիրախը չի ունեցել ռազմավարական նշանակությունը: Համեմատության համար ասեմ, որ ԱՄՆ-ն Սադամ Հուսեյինին տապալելու համար Իրաքի վրա հրթիռներ արձակեց, դրանց քանակը 300-ից մի փոքր ավել էր: Այնպես որ, ասել, թե Ռուսաստանը Սիրիային չպաշտպանեց, տեղին չէ: Պարզապես ՌԴ-ն դա արեց Սիրիական կառավարական զորքերի ձեռքով, առայժմ այդպես: Կարծում եմ, որ ՌԴ-ն այստեղ պարտվել է կրկին Թուրքիային, և ՌԴ-ն ու Իրանն իրենց հարաբերությունները այս պետության հետ պետք է վերանայեն:

| | |
3749 | 0