Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածը՝ նշելով, որ այդ հարձակումները պայմանավորված են Արևելյան Ղութայում Արևմուտքի կողմից աջակցվող ահաբեկիչների պարտության հետ կապված՝ Վաշինգթոնի բարկությամբ և հուսահատությամբ, փոխանցում է Fars գործակալությունը:
«Տարածաշրջանում ամերիկյան ագրեսիան ոչնչացման և կործանման կհանգեցնի»,- ասել է Ռոհանին:
Ավելի վաղ Ռոհանին հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ով հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացրած ավիահարվածներն ուժեղացրել են Սիրիայի ջանքերը: