Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը ևս աջակցում է Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններին

16:10, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
Վրաստանը ևս աջակցում է Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստանն աջակցում է Սիրիայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գործողություններին:

Նման հայտարարություն է արել Ջանելիձեն Twitter-ի իր էջում:

«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածներն անհրաժեշտ պատասխան էին Սիրիայում խաղաղ բնակչության դեմ քիմիական հարձակմանը: Քիմիական զենքի կիրառումն անթույլատրելի է, և մեղավորները պետք է պատասխան տան»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

5587 | 0
Facebook