Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  

Միջազգային

«Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի». Պուտինը՝ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին

12:44, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի». Պուտինը՝ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին

Այսօր Սիրիայի իրավիճակը ջախջախիչ ազդեցություն է գործում միջազգային հարաբերությունների ողջ համակարգի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի ուղղությամբ հասցված հարվածը:

Պուտինի խոսքով՝ Վաշինգթոնը պատասխանատու է նախկին Հարավսլավիայում, Իրաքում և Լիբիայում բռնությունների համար:

«Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, և Վաշինգթոնը պատասխանատվություն է կրում Հարավսլավիայում, Իրաքում և Լիբիայում բռնությունների համար»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունների քննարկման համար Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի:

| | |
11156 | 7