Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն արտաքսել է վրացի դիվանագետին

19:35, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Ռուսաստանն արտաքսել է վրացի դիվանագետին

Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործող Վրաստանի շահերը ներկայացնող խմբի վրացի աշխատակցին՝ ի պատասխան «Սկրիպալի գործով» Թբիլիսիի գործողությունների, հաղորդում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Վրաստանը հայտարարել էր ռուս դիվանագետին արտաքսելու մասին:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդ քայլը պատասխան էր Վրաստանի անհիմն որոշմանը:

Վրացի դիվանագետը ՌԴ-ում «անընդունելի անձ» է ճանաչվել, նա մեկ շաբաթվա ընթացքում կլքի երկիրը:

5995 | 0
Facebook