Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան որոշել է պատասխանել ամերիկյան պատժամիջոցներին

14:20, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Մոսկվան որոշել է պատասխանել ամերիկյան պատժամիջոցներին

ՌԴ Պետդումայում ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցների մասին օրինագիծ է ներկայացվել: Փաստաթուղթը պատրաստել են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ու խորհրդարանական 4 կուսակցությունների առաջնորդներ, փոխանցում է ТАСС-ը:

«Օրինագիծը մշակվել է՝ որպես պատասխան միջոց Միացյալ Նահանգների, պաշտոնական անձանց մարտահրավերի, ոչ բարեկամական և ոչ կառուցողական գործողությունների, Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման»,- ասել է Վոլոդինը:

Նշվում է, որ Պետդումայի՝ պատասխան միջոցների մասին օրինագիծը ենթադրում է ԱՄՆ-ից ալկոհոլի, ծխախոտի, դեղորայքի, տեխնոլոգիաների և սարքավորումների սահմանափակում:

8689 | 0
Facebook