Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Եթե մեկը գա, ապացուցի, որ հարազատ եմ ընդունել աշխատանքի, պատրաստ եմ պատասխան տալ». մանրամասներ՝ թեյի գույնով փոխարինված մեզի անալիզի պատմությունից

13:00, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
«Եթե մեկը գա, ապացուցի, որ հարազատ եմ ընդունել աշխատանքի, պատրաստ եմ պատասխան տալ». մանրամասներ՝ թեյի գույնով փոխարինված մեզի անալիզի պատմությունից

Մոտավորապես երկու ամիս առաջ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնում աղմկահարուց դեպք էր գրանցվել. ԲԿ-ի տնօրենն իր աշխատակիցներին ստուգելու համար մեզի անալիզի փոխարեն թեյի գույն էր հանձնել և, որքան էլ տարօրինակ է՝ ստացել մեզի անալիզի պատասխան: Տնօրենը պարզաբանել էր՝ ասելով, որ այդ քայլին գնացել է՝ հիմնվելով բազմաթիվ բնակիչների բողոքների վրա:

Երեկ ԲԿ տնօրեն Նունե Ավանեսյանից MAMUL.am-ի թղթակիցը փորձեց տեղեկանալ, թե դեպքից հետո ի՞նչ հունով է ընթանում ԲԿ-ի գործունեությունը և, ըստ էության, ի՞նչ աշխատանքներ են տարվել մինչ օրս:

«Հիմա լաբորատորիայում թարմացվում են անալիզատորները, նորագույն տեխնիկաները: Այդ սարքերն արդեն պատվիրված են, մեկ շաբաթից այստեղ կլինեն, կարծում եմ՝ 15-20 օրից էլ կսկսենք լաբորատորիայի վերանորոգումը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքն ամեն օր հսկում է աշխատակիցների աշխատանքը:

Հարցին, թե նոր աշխատակիցներ ընդունվել ե՞ն, քանի որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ այս ամենը պլանավորած էր, որպեսզի տնօրենն ազատվի հին աշխատակիցներից և իր բարեկամներին ընդունի աշխատանքի, Ավանեսյանը վստահեցրեց, որ ինքը լաբորատորիայի բաժնում ոչ մի նոր աշխատակից չի ընդունել. «Առհասարակ, ոչ մի հարազատ չունեմ բուժհաստատությունում, ինչպես տարբեր տեղեր գրվում էր, որ խնամի-բարեկամների պիտի ընդունեմ… Եթե ես հարազատ եմ ընդունել, թող մեկը գա, ապացուցի, որ լաբորատորիայում կամ ընդհանրապես «Մասիս» բժշկական կենտրոնում հարազատ ունեմ աշխատող, ես պատրաստ եմ իրավապահների մոտ պատասխան տալ»,- ասաց նա:

Նունե Ավանեսյանի խոսքով՝ իրեն, որպես ԲԿ-ի ղեկավարի, ընդհանրապես հաճելի և ձեռնտու էլ չէր, որ նման միջադեպ գրանցվեր, բուժհաստատության համբավն ընկներ և ավելին՝ հիվանդների հոսքը պակասեր: «Դուք ձեր տանն աղբի մասին հրապարակայնորեն կխոսեի՞ք: Դա ինձ բոլորովին պետք չէր, հատկապես, երբ դրա արդյունքում իմ կենտրոնի անունը պիտի ընկներ, հիվանդներն այլևս չվստահեին մեզ և հոսքը պակասեր»,- անկեղծացավ նա:

Հարցին, թե քանի՞ բուժաշխատող է ազատվել աշխատանքից, տնօրենը չկարողացավ ստույգ հիշել՝ «երեքն են կամ չորսը»,- ասաց նա:

Իսկ թե պատասխանատվության ենթարկվելո՞ւ են կեղծարար բուժաշխատողները, տնօրենն ասաց, որ գործը դեռ քննվում է քննչականում և համապատասխան մարմիններն են որոշում կայացնելու:

Վերջինի խոսքով՝ ազատված աշխատակիցների կողմից բողոքներ և աշխատանքում վերականգնվելու փորձեր նույնպես չեն եղել:

«Ես ուզում եմ վստահեցնել, որ արդեն նորմալ, մաքուր անալիզներ են արվում: Մեր աշխատակիցները գնում են վերապատրաստումների, որպեսզի կարողանանք բարձր մակարդակով կատարենք մեր աշխատանքը»,- եզրափակեց ԲԿ-ի տնօրենը:

| | |
6497 | 0