Վաշինգթոնն Անկարային խորհուրդ չի տալիս գնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերն ու պատրաստ է Թուրքիային այդ համակարգերի այլընտրանք առաջարկել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:
«Այժմ տեղի է ունենում այն, որ մեկ շրջանում հակահրթիռային պաշտպանության անհամատեղելի համակարգեր են տեղակայվում: Եվ դա լավագույն կերպով չի պատասխանում ՆԱՏՕ-ի շահերին»,- ասել է նա՝ Ներկայացուցիչների պալատում սպառազինությունների հարցով հանձնաժողովի լսումների ժամանակ:
Ընդ որում, Պենտագոնում նշել են, որ Վաշինգթոնը բանակցություններ է վարում Անկարայի հետ և պատրաստ է նրան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համատեղելի համակարգեր տրամադրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե երբ Անկարան կստանա ռուսական С-400 համակարգերը: