Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփին հորդորել են պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

15:50, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Թրամփին հորդորել են պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հորդորելով պատշաճ կերպով հարգել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով Ցեղասպանության հայտնի փաստը՝ նախագահ Ռեյգանի հետ մի շարքին կդասվեք, ով 1981թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Էյզենհաուերի վարչակազմի, ով նույնը արեց 1951թ.: Ճանաչելով հայերի Ցեղասպանությունը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր վերապրել են, ովքեր ամրապնդում են մեր երկիրը մինչ օրս: Մեր պարտքն է՝ անկեղծ խոսել պատմության մասին, ճանաչել 1,5 միլիոն հայերի զանգվածային կոտորածը»:

Հայ դատի հանձնախումբը դիմել է նաև Կոնգրեսի իր գործընկերներին: Նամակի նախաձեռնողներն են Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Թրոթն ու Դեյվիդ Վալադաոն, ինչպես նաև Գուս Բիլիրակիսն ու Ադամ Շիֆը:

6857 | 0
Facebook