Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայի ուղղությամբ հարվածը կարող է լինել շատ շուտով կամ ոչ այդքան շուտով». Թրամփը նոր գրառում է կատարել

15:15, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
«Սիրիայի ուղղությամբ հարվածը կարող է լինել շատ շուտով կամ ոչ այդքան շուտով». Թրամփը նոր գրառում է կատարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ հայտնելով Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածի մասին: Նրա խոսքով՝ նա երբեք չի ասել, թե երբ հարված կհասցնի:

«Ես չեմ ասել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա: Հնարավոր է՝ շատ շուտով կամ ոչ այդքան շուտով: Ամեն դեպքում, Միացյալ Նահանգներն իմ վարչակազմի օրոք մեծ աշխատանք են կատարել տարածաշրջանը ԴԱԻՇ-ից մաքրելու ուղղությամբ: Եվ ո՞ւր է ձեր՝ «Շնորհակալություն, Ամերիկա»-ն»,- գրել է Թրամփը:

Նախօրեին Թրամփը Ռուսաստանին զգուշացրել էր, որպեսզի վերջինը պատրաստ լինի Սիրիայում նոր հարվածներին:

9167 | 2
Facebook