Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հորտուս Մուզիկուս» անսամբլը երաժշտական ներկայացմամբ հանդես կգա Զվարթնոցի տաճարում

14:20, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Հորտուս Մուզիկուս» անսամբլը երաժշտական ներկայացմամբ հանդես կգա Զվարթնոցի տաճարում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ազդարարում է «2018 թ.-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման տոնակատարությունների մեկնարկը:

Իրադարձությունների սկիզբը կտրվի ապրիլի 20-ին՝ Զվարթնոցի տաճարում կազմակերպվելիք երաժշտական ներկայացմամբ: Հորտուս Մուզիկուս էստոնական անսամբլը առանձնահատուկ երաժշտական գործիքներով հանդես կգա վաղ շրջանի, ինչպես նաև միջնադարյան և վերածննդի դարաշրջանի երաժշտության մի շարք գործերով՝ գրված եվրոպացի կոմպոզիտորների կողմից:

Միջոցառումը կազմակերպում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

Միջոցառման սկիզբը՝ 19:00:

Մուտքը՝ հրավիրատոմսերով:

«Հորտուս Մուզիկուս» անսամբլը երաժշտական ներկայացմամբ հանդես կգա Զվարթնոցի տաճարում
«Հորտուս Մուզիկուս» անսամբլը երաժշտական ներկայացմամբ հանդես կգա Զվարթնոցի տաճարում
| | |
1516 | 0
Facebook