Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Ալեքսանյանը որոշել է մտնել շոու-բիզնեսի դաշտ և դառնալ մոնոպոլիստ. «Հրապարակ»

09:45, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Սամվել Ալեքսանյանը որոշել է մտնել շոու-բիզնեսի դաշտ և դառնալ մոնոպոլիստ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շաքարի, դեղերի, տեքստիլի, խանութների մոնոպոլիան ձեռքն առած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը որոշել է մտնել նաև շոու-բիզնեսի դաշտ, այնտեղ ևս դառնալ մոնոպոլիստ: Սկզբնական շրջանում նա կդառնա Սոնա Ռուբենյանի մենահամերգների հովանավորը, որից հետո կմտնի ողջ դաշտը:

Հայտնի «մտավորականը» սկսում է Սոնայից («Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթող), որովհետև քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ, իսկ Լիմինդրովիչը Շուրա Բալագանովի նման սիրում է «արդար բաժանել»․ տեքստիլը` մի դստերը, հիվանդանոցները` մյուս դստերը, իսկ շոու բիզնեսը` քրոջը»:

Մանրամասները՝ թերթի համարում;

5254 | 2
Facebook