Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Կոչ եմ անում պահել Տիգրան Մեծ փողոցը, բոլորին կոչ եմ անում միանալ տղաներին». Նիկոլ Փաշինյան

21:29, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
«Կոչ եմ անում պահել Տիգրան Մեծ փողոցը, բոլորին կոչ եմ անում միանալ տղաներին». Նիկոլ Փաշինյան

«Մենք ուշի ուշով հետևում ենք ՀՀԿ գերագույն մարմնի նիստին, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածուի հարցը և նաև հետևում ենք գրասենյակի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Ցավոք չենք կարող մեր պլանները փոխել, մենք Երևան ենք մտնելու ապրիլի 13-ին, բայց մենք հոգով սրտով Տիգրան Մեծ փողոցի մեր բարեկամների հետ ենք։ Կոչ եմ անում պահել Տիգրան Մեծ փողոցը, բոլորին կոչ եմ անում միանալ տղաներին, շրջապատել գրասենյակը և Սերժ Սարգսյանին շրջափակել հանրապետականի ներսում»,- ֆեյսբուքայն իր էջում դիմելով ՀՀԿ շենքի մոտ բողոքի ցույց անող քաղաքացիներին, կոչ է արել «Իմ քայլը» շարժման մասնակից Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ #Մերժի՛րՍերժին նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության ճակատը» Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են անում, որպեսզի թույլ չտան Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում։

Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում այլ թեկնածուի անուն չի հնչել, որը բոլորի համար պարզ է:

Նշենք, որ ակտիվիստները փակել էին Տիգրան Մեծ պողոտան:

Տեղեկացնենք, որ ցուցարարներն այս պահին Մաշտոցի պողոտայում են:

| | |
11764 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
gog
gog 14:02, 12.04.2018
esi bomj nikol@ shat parz erevume vor sejiki qutikne suti endimutyunen xaxum joxovurtin shexume devakanutyunek herike kino xaxak dezel chenk havatum