Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Արման Ղազարյանի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու առողջական վիճակից

17:45, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Արման Ղազարյանի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու առողջական վիճակից

Երեկ տեղեկատվություն է տարածվել, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ, հակադոպինգային կանոնները խախտելու համար կասկածվող Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հարբած վիճակում ընկել է 2-րդ հարկից։ Արման Ղազարյանի կինը՝ Կամիլան, այսօր կապ հաստատեց MAMUL.am-ի թղթակցի հետ՝ պահանջելով հերքում տարածել, հեռացնել նյութը կայքից կամ հեռացնել ամուսնու՝ հարբած լինելու մասին տողերը։

«Այն տեղեկատվությունը, որ Արման Ղազարյանը հարբած է եղել, խնդրում եմ հանեք նյութից։ Այդ նյութը հանեք։ Վիրավորական է այդ նյութը։ Նշեք, որ հարազատները հերքում են, որ նա հարբած է եղել։ Նա միանշանակ հարբած չի եղել, նա խոսել է մեզ հետ, օգնություն է խնդրել հարևանից։ Նա խոսում էր։ Երկրորդ հարկից իջնելիս է եղել և աստիճանից ընկել է»,- նշեց Ղազարյանի կինը։

Խոսելով ամուսնու առողջական վիճակից, կինը նշեց, որ Ղազարյանը վերականգնվում է. «Բժիշկները վերականգնման ընթացքը դրական են գնահատում։ Եթե լավ զգա իրեն, այսօր պալատ կտեղափոխեն»:

| | |
3088 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am