Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ Ձեզ շատ լավ օգտագործեց որպես տեխնոլոգիա». Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին

16:50, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
«ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ Ձեզ շատ լավ օգտագործեց որպես տեխնոլոգիա». Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ասաց. «Ավարտվեց թնջուկը, երբ հարցնում էինք՝ կարո՞ղ ա Դուք լինեք վարչապետ, ասում էիք՝ կարող ա, հարցնում էինք՝ պատրա՞ստ եք աշխատել, ասում էիք՝ պատրաստ եմ: Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապել, բայց ՀՀԿ-ն ձեզ որպես լավ տեխնոլոգիա կիրառեց ընտրությունների ժամանակ: Դրա համար էլ հասարակության մոտ մեծ հիասթափություն կա»:

«Հիասաթափություն կա՞, թե՞ ոչ, Ձեր գնահատականն է: Իմ պատկերացմամբ՝ իմ ելույթը չի հակասում մնացած ելույթներին, որ ասել եմ»,- նշեց Կարապետյանը:

«Ես չեմ հիասթափվել, որովհետև հույս չէի կապել, բայց կային մարդիկ, որ կապել էին ու հիասթափվել են»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ որոշել են որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

| | |
6136 | 9
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
հհ քաղաքացի
հհ քաղաքացի 18:05, 11.04.2018
Այո. հույս կապողներից մեկն էլ ես էի: Մեծ հիասթափություն ապրեցինք, երբ վարչապետը սկսեց որպես "մոդել" հանդես գալ, երբ սրան- նրան հանձնարարություններ էր տալիս, ժամկետներ նշում, սակայն ոչ մի արձագանք հանձնարարականների կատարումից: Շարքային քաղաքացին վերջին մեկ տարվա ընթացքում, ոչ մի բարելավում ՉՏԵՍԱՎ:
MAR.fr
MAR.fr 18:31, 11.04.2018
karapetyane nuyn dzevi ksharunaki,bayc qaj nazari orenqnerov:gyadeq es dinn anceq, gyadeq en dinn anceq,nuyne naev naxagahin e verabervum;