ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ասաց. «Ավարտվեց թնջուկը, երբ հարցնում էինք՝ կարո՞ղ ա Դուք լինեք վարչապետ, ասում էիք՝ կարող ա, հարցնում էինք՝ պատրա՞ստ եք աշխատել, ասում էիք՝ պատրաստ եմ: Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապել, բայց ՀՀԿ-ն ձեզ որպես լավ տեխնոլոգիա կիրառեց ընտրությունների ժամանակ: Դրա համար էլ հասարակության մոտ մեծ հիասթափություն կա»:
«Հիասաթափություն կա՞, թե՞ ոչ, Ձեր գնահատականն է: Իմ պատկերացմամբ՝ իմ ելույթը չի հակասում մնացած ելույթներին, որ ասել եմ»,- նշեց Կարապետյանը:
«Ես չեմ հիասթափվել, որովհետև հույս չէի կապել, բայց կային մարդիկ, որ կապել էին ու հիասթափվել են»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ որոշել են որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: