Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

16:15, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Մոսկվան պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

ԱՄՆ-ի «խելացի հրթիռները», որոնց մասին խոսում է նախագահ Դոնալդ Թրամփը, կարող են ոչնչացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել «նոր, գեղեցիկ և խելացի» հրթիռների հարձակմանը:

«Խելացի հրթիռները պետք է արձակվեն ահաբեկիչների ուղղությամբ, և ոչ թե օրինական կառավարության, որը տարիներ շարունակ պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում:

| | |
11101 | 0
Facebook
COMMENT.am