Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը նվազել է․ Freedom House

12:35, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը նվազել է․ Freedom House

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, նշվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ:

Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Ըստ այդմ, Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:

Ավելին, համեմատելով Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները` կազմակերպությունը փաստում է, որ այդ ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է:

Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

Վերլուծելով անցած տարվա զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը նշում է` Հայաստանը առաջընթաց չի արձանագրել ոչ թափանցիկ ընտրությունների, ոչ արդարադատության, ոչ մամուլի ազատության, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում. Ճիշտ հակառակը՝ նախորդ տարվա համեմատ է՛լ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ, ընդ որում, գնահատականը տրվել է՝ հաշվի առնելով ոչ միայն հանրության ընկալումը, այլև` իշխանության վերին օղակների ունեցած բիզնես շահերն ու հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետությունը:

Ամենավատ արդյունքն արձանագրվել է ժողովրդավարական կառավարման ու ընտրական գործընթացների ոլորտներում, ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում կառավարման համակարգի կայունությունը և անկախությունը, օրենսդիր ու գործադիր մարմինների հավասարակշռությունը 2008 թվականից ի վեր շարունակաբար նվազել է: Վերջին տասնամյակում տարեցտարի իջել է նաև ընտրական գործընթացներին ու բազմակուսակցական համակարգի կայացմանը տրված գնահատականը: Ամենաբարվոք վիճակն արձանագրվել է քաղաքացիական հասարակության բնագավառում, սակայն այստեղ էլ 2008 թվականից հետո վիճակը ոչ թե բարելավվել, այլ վատացել է:

Արդյունքում, հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը այսօր ժողովրդավարության ցուցանիշով նկատելի զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, որոնք համարվում են անցումային կամ «հիբրիդային» տիպի պետություններ:

Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային 29 երկրների շարքում Հայաստանից ավելի վատ արդյունք արձանագրել են միայն Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի հինգ պետությունները:

Freedom House-ը Միացյալ Նահանգներում հիմնադրված ոչ-կառավարական, անկախ կազմակերպություն է,e որն ավելի քան 75 տարի աշխարհով մեկ պայքարում է հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության կայացման: Կազմակերպության գնահատականները մեծ վստահություն են վայելում Արևմուտքում, հենց դրանց հիման վրա է, օրինակ, ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշում ֆինանսական օժանդակություն տրամադրել կարիքավոր, բայց` ժողովդրավարությանն ու օրենքի գերիշխանությանը հավատարիմ երկրներին:

| | |
2105 | 1
Ideal համակարգ