Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Թրամփն ու իր խորհրդականները քննարկել են Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածի մանրամասները

11:30, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Թրամփն ու իր խորհրդականները քննարկել են Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածի մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր խորհրդականները դիտարկում են Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու հնարավորությունը, գրում է The New York Times-ը՝ հիշեցնելով, որ 2017թ. ապրիլի 7-ին ԱՄՆ-ն՝ ի պատասխան Հան Շեյխունում քիմիական հարձակմանը, «Թոմահավք» տեսակի 50 հրթիռ էր արձակել սիրիական Հոմսի ավիաբազայի ուղղությամբ:

Պարբերականը նշում է, որ մինչ այժմ Միջերկրական ծովում են մնում ամերիկյան ռազմածովային ուժերի նավերը, որոնք կարող են հրթիռակոծել Սիրիայի տարածքը, սակայն Սպիտակ տանը վստահ չեն, որ նման մասշտաբի գործողություններն արդյունավետ կլինեն:

NYT-ի աղբյուրներն ակնկալում են, որ Սիրիայի ուղղությամբ ցանկացած հարված առավել զգալի կլինի, քան անցած տարվանը: «Մի քանի թիրախի ուղղությամբ ավելի քան մեկ օրվա ընթացքում հարվածի հնարավոր տարբերակներ են դիտարկվում»,- գրում է պարբերականը:

Պարբերականը հայտնում է նաև, որ այդ հարցում Թրամփին աջակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը. նրանք համաձայնության են եկել, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման պատասխանն անհրաժեշտություն է:

Ավելի վաղ Թրամփը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «կենդանի» էր անվանել և Սիրիայում քիմիական հարձակման համար մեղադրել Ռուսաստանին ու Իրանին:

| | |
4999 | 0