Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Հնարավո՞ր է «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին». լրագրողները՝ Էնֆիաջյանին

11:25, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
«Հնարավո՞ր է «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին». լրագրողները՝ Էնֆիաջյանին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ առաջիկա օրերին քննարկում տեղի կունենա ու վերջնական որոշում կկայացնեն՝ ինչպես քվեարկել վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուին: Հարցին՝ հնարավո՞ր է կողմ քվեարկեք, ասել է.

«Հնարավոր է, հնարավոր չէ... Եկեք զերծ մնանք վերացական ձևակերպումներից։ ԲՀԿ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը միշտ սկզբունքային դիրքորոշումներով է հանդես եկել։ Որևիցե հարց մեզ համար ինքնանպատակ չէ»։

Դիտարկմանը՝ Սերգեյ Բագրատյանը երեկ ասաց, որ, եթե «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, կնշանակի այլևս ընդդիմություն չէ, նշել է. «Ես իմ գործընկերոջ ասածները չեմ մեկնաբանում: Բոլորի համար հայտնի է՝ որ դաշտում է մեր թիմը գործում: Իմ գործընկերոջ ասածը հստակ է»:

| | |
1872 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am