Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

#Ծառուկյան դաշինքը ցուգցվանգի առաջ է հայտնվել

19:20, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
#Ծառուկյան դաշինքը ցուգցվանգի առաջ է հայտնվել

Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Ասում են՝ «Ծառուկյան» խմբակցությունում շիվարած իրավիճակ է: Իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժը երկընտրանքի առաջ է կանգնել՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ կողմ քվեարկելով է՛լ ավելի կկորցնի դիմագիծը: Ըստ լուրերի՝ հաշվի առնելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այսօրվա տեսակետը, թե «եթե «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, կնշանակի այլևս ընդդիմություն չէ», ինչպես նաև Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ «քվեարկությունն ազատ չի լինելու, բոլորը քվեարկելու են այն կերպ, ինչպես կորոշի խմբակցությունը», ենթադրվում է, որ դեմ կքվեարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9585 | 17
Facebook