ԱՄՆ Կոնգրեսում ՌԴ պարտատոմսերի և պետական բանկերի արգելքի ծրագիր են նախապատրաստում: Այս մասին հաղորդում է Vesti-ն:
Ծրագրի համաձայն՝ արգելքն առաջարկվում է սահմանել պատժամիջոցների սահմանման ամսաթվից՝ ապրիլի 6-ից ոչ ուշ, քան 90 օր անց:
Օրենքի ընդունման դեպքում ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի մասնակցել ՌԴ պարտատոմսերի առքուվաճառքի
գործարքներին:
Օրենքի ծրագիրը Ռուսաստանի ինքնիշխան պարտքը բնութագրում է որպես՝
- պարտատոմսեր, որոնք թողարկվել են ՌԴ ԿԲ-ի, Ազգային բարեկեցության ռուսական հիմնադրամի, ՌԴ ֆինանսների նախարարության կամ գործակալների կամ ցանկացած նման այլ հաստատությունների փոխկապակցված անձանց կողմից 14 օրից ավելի մարման ժամկետով,
- Ռուսաստանի ԿԲ-ի, Ազգային բարեկեցության ռուսական հիմնադրամի կամ ֆինանսների նախարարության հետ արժույթի փոխանակման մասին նոր համաձայնագրեր, որոնց ժամկետը գերազանցում է 14 օրը,
- ցանկացած այլ ֆինանսական գործիք, որի տևողությունը կամ մարման ժամկետը կազմում է ավելի քան 14 օր: