Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կտրուկ պատասխանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, փոխանցում է РИА Новости-ն:
Երեկ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան պետք Է Դամասկոսի վերահսկողությանը վերադարձնի Սիրիայի Աֆրին քաղաքը:
«Լավրովի մոտեցումը սխալ է: Մենք բոլորից լավ գիտենք, թե ում կհանձնենք Աֆրինը: Երբ ժամանակը գա, մենք այն կհանձնենք Աֆրինի բնակիչներին»,- ասել է Էրդողանն՝ Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում:
Իսկ ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել էր Աֆրինը լքելու պայմանների մասին: