Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«23 տարի առաջ Արցախում եռակողմ հաշտեցում ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ». Արմեն Սարգսյանի հարցազրույցը ТАСС-ին

11:45, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
«23 տարի առաջ Արցախում եռակողմ հաշտեցում ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ». Արմեն Սարգսյանի հարցազրույցը ТАСС-ին

ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում պատմել է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի մասին:

«Արդեն 25 տարի ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման բանակցությունները՝ կարգավորման սկզբունքների հիմքով, որոնք առաջարկել են համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Սարգսյանն ընդգծել է, որ «23 տարի առաջ Արցախում եռակողմ հաշտեցում ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ»:

«Մենք բարձր ենք գնահատում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված այդ միջնորդությունը»,- հավելել է նա:

Նա նաև նշել է, որ «վերջին հաշվով տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվում են, և դրանք հաղթահարելի են»: «Պատմությունը հակամարտություններ է տեսել՝ ոչ պակաս դաժան և դրամատիկ»,- ասել է ՀՀ նախագահը:

4513 | 2
Facebook