Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հայտնել է Աֆրինից հեռանալու պայմանների մասին

10:40, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
Թուրքիան հայտնել է Աֆրինից հեռանալու պայմանների մասին

Թուրքիայի բանակը կլքի Աֆրինը միայն այն դեպքում, երբ Սիրիայի ճգնաժամը լուծվի քաղաքական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք Աֆրին չենք մտել որպես օկուպանտներ և չենք պատրաստվում մնալ այնտեղ: Մենք հարգում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Բոզդաղը:

Նա նաև հավելել է, որ Աֆրինի իշխանությունը կհանձնեն տեղի բնակիչներին, ովքեր կարող են ինքնուրույն կարգավորել իրենց կյանքը: Ըստ Բոզդաղի՝ այժմ կարևոր է քաղաքական լուծում գտնելը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան պետք Է վերադարձնի Աֆրինը Դամասկոսի վերահսկողությանը:

6368 | 0
Facebook