Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսին. ո՞ւմ հրաժեշտ կտա Կրեմլը

21:05, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսին. ո՞ւմ հրաժեշտ կտա Կրեմլը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին Կրեմլի մեծ պալատի Անդրեևսկի դահլիճում՝ գործող նախագահի համար 4-րդ անգամ: Իսկ մինչ այդ իշխանության վերին էշելոններում կտրուկ փոփոխություններ կլինեն, գրում է «Свободная пресса»-ն:

Մի շարք փորձագետներ կարծում են, որ «պետպատվերի արքաների»՝ Զիյավուդին և Մագոմեդ Մագոմեդովներ եղբայրների, միլիարդավոր հափշտակությունների գործը հնարավոր դարձրեց վարչապետ Դմիտրի Մեդվեդևի փոխարինումը:

Պարբերականը նշում է, որ այժմ ռուսական էլիտան իր թեկնածուներին է առաջարկում կառավարության ղեկավարի պաշտոնի համար:

Դեռևս 2017թ. հոկտեմբերին Bloomberg-ը՝ հղում անելով Պուտինի շրջապատի աղբյուրներին հայտնել էր, որ թեկնածուների թվում են ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ու առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:

Ըստ գործակալության՝ Կրեմլը դեռևս այդ շրջանում էր սկսել թեկնածու փնտրել, թեկնածու, որն «առավել վճռորոշ կղեկավարեր և կկենդանացներ ՌԴ տնտեսությունը»:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Change.org ինտերնետային հարթակում առցանց խնդրագիր էր հրապարակվել, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օգտատերերը խնդրել էին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակել «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի սեփականատեր հայազգի գործարար Սերգեյ Գալիցկուն (Հարությունյան):

6623 | 1
Facebook