Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան պետք Է վերադարձնի Աֆրինը Դամասկոսի վերահսկողության տակ». Լավրով

15:25, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
«Թուրքիան պետք Է վերադարձնի Աֆրինը Դամասկոսի վերահսկողության տակ». Լավրով

Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կվերադարձնի վերահսկողությունն Աֆրինի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երբեք չի հայտարարել, որ Թուրքիան ցանկանում է օկուպացնել Աֆրինը»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Աֆրինում «Թուրքիայի առջև դրված բոլոր առաջադրանքներն իրականացվել են»:

«Այդ տարածքը պետք է վերադարձնեն սիրիական կառավարությանը: Մենք այլ դիրքորոշմամբ չենք ղեկավարվում»,- հավելել է Լավրովը:

5357 | 1
Facebook