Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն կզղջա, եթե խախտի միջուկային գործարքը». Ռոհանի

14:15, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
«ԱՄՆ-ն կզղջա, եթե խախտի միջուկային գործարքը». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզղջա, եթե դուրս գա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում անելով իրանական Press TV հեռուստաալիքին:

«Մենք չենք խախտի համաձայնագրի պայմանները, սակայն նրանք (ԱՄՆ-ն) պետք է իմանան, որ կզղջան, եթե խախտեն գործարքը... Մեր պատասխանն առավել կոշտ կլինի, քան նրանք պատկերացնում են, և նրանք դա կտեսնեն մեկ շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ Իրանն արդեն դիտարկել է առանց ամերիկյան կողմի գործարքի տարբերակներն ու այլ հնարավորությունները:

4241 | 0
Facebook