Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Սիրիայում քիմիական հարձակումից հետո Ասադին «կենդանի» է անվանել և մեղադրել Ռուսաստանին ու Իրանին

10:45, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Թրամփը Սիրիայում քիմիական հարձակումից հետո Ասադին «կենդանի» է անվանել և մեղադրել Ռուսաստանին ու Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Իրանի ղեկավարությանը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար:

«Բազմաթիվ զոհեր, ներառյալ՝ կանայք և երեխաներ, Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով: Ասադի բանակը շրջափակել է Արևելյան Ղութան: Նախագահ Պուտինը, Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են այդ կենդանի Ասադին աջակցելու համար: Նրան աջակցելու համար մեծ գին են վճարելու»,- գրել է Թրամփը:

Նա նաև կոչ է արել անհապաղ բացել գոտին բուժօգնություն հասցնելու համար:

Ավելի վաղ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետաքննելու անհապաղ կոչ էր արել Լոնդոնը: Նրան աջակցել էր ԱՄՆ-ն, իսկ Ռուսաստանում «կեղծ ենթադրություններ» էին անվանել Արևելյան Ղութայում քիմիական զենքի կիրառումը:

8818 | 2
Facebook