Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում ընդդիմությունը բողոքի լայնամասշտաբ ցույցերի է պատրաստվում

10:20, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Ադրբեջանում ընդդիմությունը բողոքի լայնամասշտաբ ցույցերի է պատրաստվում

Ադրբեջանի ընդդիմությունը, որն ավելի վաղ հայտարարել էր ապրիլի 11-ին նշանակված նախագահական ընտրությունները բոյկոտելու մտադրության մասին, ապրիլի 14-ին Բաքվում ցույցեր կանցկացնի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Բացի «Ազգային ճակատ»-ից, ընտրությունները կբոյկոտեն նաև «Ազգային խորհուրդ», «Մուսավաթ» և մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ:

«Կեղծված ընտրությունների դեմ համազգային ցույց տեղի կունենա ապրիլի 14-ին»,- գրել է Քերիմլին Facebook-ի իր էջում:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու.

«Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված Հուդրաթ Հասանգուլիևը, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից Արազ Ալիզդեն, «Վերածննդի ազգային շարժում»-ից Ֆարաջ Գուլիևը, «Նախաձեռնողների խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ»-ից Հաֆիզ Գաջիևը, ինքնառաջադրված Զահիդ Օրուջն ու «Ժողովրդավարական» կուսակցությունից Սարդար Մամեդովը:

8306 | 0
Facebook